Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչպե՞ս ազատվել բերանում կծու ուտելիքի համից. news.am

Ինչպե՞ս ազատվել բերանում կծու ուտելիքի համից. news.am

Թե ինչպես կարելի է ազատվել կծու ուտելիքից հետո բերանում առաջացած այրոցի զգացումից, Նյու-Մեքսիկոյի համալսարանի Չիլի պղպեղի ինստիտուտի գիտնականները պնդում են, որ բավական է ըմպել մի փոքր կաթ և այրոցը կանցնի։

Կապսաիցինը` այն նյութը որը պղպեղը կծու է դարձնում, ազդում է համային ընկալիչների վրա և ուղեղն ազդանշան է ստանում այն մասին, որ բերանում հայտնվել է չափազանց կծու, այսպես կոչված` «տաք» կերակուր, որը հանգեցնում է այրոցի։ Հետազոտողները պարզել են, որ կաթի մեջ առկա սպիտակուցներն ու նյութերը` հայտնվելով բերանում, չեզոքացնում են համային ընկալիչների վրա կապսաիցինի ազդեցությունը: Դրա շնորհիվ կաթն ակնթարթային թեթևություն է բերում: Եթե կաթը տհաճ է ձեզ համար, կարող եք այլ կաթնային մթերք փորձել, օրինակ` սերուցք կամ պաղպաղակ:

Գիտնականները նաև պարզել են, որ ածխաջրերը նույնպես կարող են մարել բերանի «կրակը», քանի որ նրանք արագ են միաձուլվում համային ընկալիչներին և այնտեղից հանում են կապսաիցինը:

Իսկ ահա ջրի օգտագործումն այս պարագայում այնքան էլ արդյունավետ չէ, թեպետ հարկ է նշել, որ հենց ջրի և գազավորված ըմպելիքի միջոցով են մարդիկ փորձում ազատվել կծու կերակրի ազդեցությունից: Նրանք ստիպված են լինում երկար ժամանակ ջուր խմել և ողողել բերանը, բայց, այնուամենայնիվ, համային զգացողությունը չի անցնում, քանի որ կապսաիցինը շարունակում է համային ընկալիչների վրա ազդեցությունը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. brjunetka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ